Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Դեկտեմբեր 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

Գլխավոր » Ծառայություններ » Մոնիթորինգ

Մոնիթորինգ

Աշխատանքային օրենսդրության կիրառման մշտադիտարկում

Ծառայությունն իր մեջ ներառում է  աշխատանքային օրենսդրության կիրառման կադրային գործավարության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, աշխատակազմին վերաբերող հաշվապահական հաշվառման  ուսումնասիրությունը, վերլուծությունը, թերությունների բացահայտումը, ռիսկերի գնահատումը և գործավարական գործընթացի առողջացման ծրագրի իրականացումը, այսինքն` թերությունների շտկման աջակցությունը և կանխարգելումը:

«Գործք» ՍՊԸ-ն իրականացնում է կադրային գործավարությանն ուղղված մոնիթորինգներ: Մոնիթորինգը վերաբերում է ընդհանուր փաստաթղթաշրջանառությանը և գործավարությանը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման այն մասին, որն անմիջական առնչություն ունի կադրերի հետ: «Գործքի» աշխատանքային խումբը տեղում ուսումնասիրում է տվյալ կազմակերպության աշխատանքային պայմանագրերը, աշխատողների անձնական գործերը, աշխատանքային գրքույկները, գործատուի ներքին իրավական ակտերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, արձակուրդի, գործուղման, տեղափոխման և աշխատանքից ազատման դեպքերը, գործավարության մատյանները և այլն: Աշխատանքների ընթացքում աշխատանքային խումբը պարտավորվում է ապահովել կազմակերպության տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և ներքին կարգապահական կանոնները:

Ուսումնասիրության արդյունքում կազմվում է մի փաստաթուղթ, որում  աշխատանքային խումբը ներկայացնում է կազմակերպությունում հայտնաբերված թերությունները և բացթողումները, դրանց առկայության դեպքում նաև  ռիսկայնությունը (վարչական պատասխանատվությունը): Նույն փաստաթղթում առաջարկվում են թերությունների և բացթողումների վերացման ուղիները: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները թերությունների շտկման աշխատանքներում կարող են անմիջական մասնակցություն ունենալ:

«Գործք» ՍՊԸ-ն մինչ օրս համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք տարբերվում են իրենց բնույթով և գործունեության տեսակով` բժշկական, բարեգործական, ուսումնական, մշակութային, շինարարական և այլն: «Գործք» ՍՊԸ–ն մոնիթորինգի շնորհիվ աշխատանքը դարձնում է  արդյունավետ և ՀՀ աշխատանքային օրենսգրքին ու աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ