ԼՐԱՀՈՍՀաշվապահի օրացույց
|
Գլխավոր » Ծառայություններ » Համաժողովներ » 3-րդ Հանրապետական Համաժողով 3-րդ Հանրապետական ՀամաժողովՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՙՀայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ են հետապնդում նաև պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, դրանց կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ-ի կոնվեցիաներով և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին:
ՙԳործք՚ ՍՊԸ-ն Զբաղվածության աջակցության ՙԳալիք՚ ՀԿ-ի աջակցությամբ ՙԳործընկերություն հանուն օրինական աշխատանքի՚ ծրագրի շրջանակներում 2010 թվականի փետրվարի 26-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր ՙԱշխատանքային և հարկային օրենսդրություններում կատարվող փոփոխություններին ընդառաջ՚ թեմայով հանրային քննարկում` Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՀՀ ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՀՀ-ում գործող միջազգային և տեղական հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ: Համաժողովի աշխատանքային ծրագրի համաձայն տեղի ունեցան լիագումար նիստեր, բանավեճեր և քննարկումներ` աշխատանքային խմբերում, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին գործող աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք խանգարում են աշխատանքի ոլորտի զարգացումներին, և տրվեցին մեկնաբանություններ դրանց փոփոխված տարբերակների վերաբերյալ: Համաժողովի վերջին օրը ներկայացվեցին մասնագիտական խմբերում ձևավորված առաջարկությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Մասնակիցների կողմից որոշվեց մշակել կմշակվի աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձ:
|
Ստուգել էլ-փոստըՀարցում
Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին |