ԼՐԱՀՈՍՀաշվապահի օրացույց
|
Գլխավոր » Ծառայություններ » Համաժողովներ » 1-ին Հանրապետական Համաժողով 1-ին Հանրապետական Համաժողով
2008 թ. փետրվարի 22-24-ը Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» տեղի ունեցավ «Գործք» ՍՊԸ-ի և «Գալիք» հ/կ-ի համագործակցությամբ կազմակերպված համաժողով «Գործընկերություն հանուն օրինական աշխատանքի» կարգախոսով: Համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական մարմիններ, ՀՀ-ում գործող արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաև տեղական կազմակերպություններ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի» մի շարք հոդվածներ, որոնք, ըստ մասնակիցների, պարունակում են թերի կողմեր եվ խանգարում են պետություն-գործատու-աշխատող իրավահարաբերությունների ճիշտ դրսևորմանը և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների կայացմանը: Երկկողմ բանակցային քննարկումների ընթացքում հանդես եկան համաժողովի կազմակերպիչ «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, որը փաստելով, որ աշխատանքային օրենսգրքում առկա թերությունները ձեռնտու չեն ո’չ աշխատողին, ոչ էլ` գործատուին, կարևորեց օրենսգրքի ճիշտ մատուցումը, որի արդյունքում կկրճատվի թաքնված զբաղվածության աստիճանը: Դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը կարևորեց գործատու-աշխատող փոխշահավետ հարաբերությունները և կարծում է, եթե օրենսգիրքը ճիշտ կիրառվի, դատարան քիչ կդիմեն աշխատողներն ու շահերի բախում չի լինի: Ա. Եսայանը կարծում է, որ օրենքը պետք է սոցիալական հիմքեր ունենա: Բոլոր օրենսդրական ակտերը պետք է պաշտպանեն և’ գործատուի, և’ աշխատողի շահերը, որպեսզի նրանց հարաբերությունները ոչ կոնֆլիկտային լինեն: Առողջապահության, կրթության, բանկային համակարգերը, արտադրական ձեռնարկությունները ներկայացնող իրավաբան-ներն ու կադրավիկները քննարկումների ընթացքում հնարավորություն ունեցան ոչ միայն բարձրացնելու օրենսգրքում «շփոթության» մեջ գցող հոդվածներ պարզաբանող հարցադրումներ, այլև` ստացան մասնագիտական մոտեցումներ մի շարք հոդվածների ճիշտ կիրառման համար: Նորովի մեկնաբանվեցին կադրային գործավարությունը և ներքին փաստաթղթաշրջանառությունը, աշխատանքային օրենսդրության հաշվապահական գործառույթները: Մասնագիտական խմբերում քննարկվեցին տեսակետներ, որոնք վերաբերում են աշխատողների աշխատանքի անվտանգությանն ու առողջությանը, մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը: Ըստ համաժողովի մասնակից Արա Բաբլոյանի խնդիրը նրանումն է, որ կան նորմեր, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն: Մասնավորապես` առողջապահության ոլորտում օրենսդրական ակտերը կիրառելիս հաճախ լինում են բանակցային բախումներ. տեխնիկան փոխարինելու է եկել մասնագետին, և ճիշտ հակառակը` կան մարդու առողջությանը վտանգ սպառնացող աշխատանքներ, որոնց հարկավոր է ճիշտ մոտենալ: Ա. Բաբլո-յանի կարծիքով չի կարելի տնտեսություն զարգացնել ի հաշիվ աշխատողի առողջության: Իսկ թե որքանով է նպաստել օրենսգրքի կիրառումը հարկային դաշտում ստվերային տնտեսության նվազեցմանը, ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության` հարկային վարչարարության վարչության պետի տեղակալ` Արմեն Թամազյանը հավաստիացրեց, որ վերջին չորս տարիների ընթացքում, երբ հարկային պետական ծառայությունը ստանձնեց սոցիալական վճարների գանձման վերահսկողությունը, բավականաչափ տեղաշարժեր նկատվեցին: Այժմ գրեթե կրկնակի աճել են սոցիալական վճարների մուտքերը: Աշխատողների իրավական կարգավիճակի հստակեցում տեղի ունեցավ, այսինքն` նորմավորվեց պայմանագրերի կնքումը, հրամանների ստուգումը, ինչի արդյունքում տեղի ունեցավ աշխատողների շահերի պաշտպանություն: Ա. Թամազյանի կարծիքով գործատուները հակված են իրական վճարվող աշխատանքներին` անմիջական կապ ստեղծելով կազմակերպությունների կողմից ստացվող եկամուտների և վճարվող աշխատավարձերի միջև: Համաժողովը բացի մասնագիտական խմբերում անցկաց-վող քննարկումներից եվ լիագումար նիստերից պարունակում էր նաև ակտիվ հանգիստ. մասնակիցները այցելեցին Կեչառիսի եկեղեցի, «Օրբելի եղբայրների» տուն-թանգարան, ճոպանուղի: Համաժողովի փակումը ավարտվեց ֆուրշետով և կարծիքների փոխանակմամբ: Եռօրյա համաժողովի ընթացքում «ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը» ենթարկվեց վերանայման, ու համաժողովի մասնակիցները դիտողությունների և առաջարկությունների փաթեթը կներկայացնեն ԱԺ:
|
Ստուգել էլ-փոստըՀարցում
Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին |