2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին
կարդալ...
Հունվար 2025Եր | Եե | Չր | Հգ | Ուր | Շբ | Կր |
---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|
Գլխավոր » Ծառայություններ » Հարց ու պատասխաններ » Հարց N2
Հարց N2
- Աշխատողը կարո՞ղ է արձակուրդից հետո անմիջապես ազատվել աշխատանքից:
Պատասխան - Իհարկե կարող է, եթե առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքերը: ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են աշխատանքային պայմանագրի լուծման բազմաթիվ հիմքեր, որոնք կարող են կիրառվել Ձեր կողմից բերված դեպքի համար: Քանի որ Ձեր հարցում Դուք չեք նշում, թե պայմանագրի լուծման կոնկրետ որ հիմքն է Ձեզ հետաքրքրում, հետևաբար որպես օրինակ կարող ենք բերել կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքը: Եթե աշխատողը արձակուրդում գտնվելու ընթացքում ծանուցմամբ դիմում է գործատուին՝ պայմանագիրը լուծելու մասին և եթե գործատուն համաձայնում է աշխատողի առաջարկության հետ, ապա աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ ձեռք բերված օրը, այդ թվում նաև ամենամյա արձակուրդին հաջորդող օրը: Արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ, միայն թե այդ դեպքում գործատուն օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու դեպքում պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մաս), պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանում է ամենամյա արձակուրդն ավարտվելու օրը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մաս) կամ աշխատողի նախաձեռնությամբ, եթե ամենամյա արձակուրդին հաջորդող առաջին աշխատանքային օրը համընկել է աշխատողի կողմից աշխատանքից ազատվելու մասին գործատուին ներկայացված ծանուցման 30-րդ օրվան և այլն:
|
Ստուգել էլ-փոստը
Հարցում
Ֆեյսբուքյան էջ
|