Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Նոյեմբեր 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

Գլխավոր » ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համարը  N 636-Ն

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 13.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2013 թվականի N 636-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գների ուսումնասիրման, սահմանման և հրապարակման կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով տեղեկատվության ստացումը «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից և դրա տրամադրումը «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել սույն որոշման հավելվածի 4-րդ և 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ այդ կետերում նշված ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 2013 թ. հունիսի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 13-ի N 636-Ն որոշման

Կ Ա Ր Գ 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների (այսուհետ` պատվիրատու) կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների (այսուհետ` ապրանքատեսակներ) տեխնիկական բնութագրերի և առավելագույն գների պարբերաբար ուսումնասիրման, սահմանման և հրապարակման հետ կապված հարաբերությունները:

2. Պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների առավելագույն գներն ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն) և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն առավելագույն գները հաստատում է անհատական իրավական ակտով:

3. Պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների առավելագույն գները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում այնպես, որ հնարավոր լինի դիտել գները նաև նախորդող ժամանակահատվածների համար:

4. Պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների առավելագույն գների ուսումնասիրման նպատակով վաճառքի նախընտրելի օբյեկտների (տնտեսավարող սուբյեկտի ֆիրմային անվանումը կամ անվանումը, հասցեն) և սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանող ապրանքային նշանների վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունն ստանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (այսուհետ` հանձնաժողով) սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետներում:

5. Պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունն ստանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցով:

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

6. Կազմակերպության կողմից ապրանքատեսակների գներն ուսումնասիրվում են եռամսյա պարբերականությամբ` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:

7. Բարձր գնային ճկունություն ունեցող որոշ ապրաքատեսակների գները, որոնք հակված են հաճախակի փոփոխության, ուսումնասիրվում են յուրաքանչյուր օր: Այդպիսի ապրանքների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:

8. Կազմակերպության կողմից ապրանքատեսակների գներն ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից տրամադրված առևտրի օբյեկտներում` ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի տեխնիկական բնութագրին համապատասխանող ապրանքային նշանների: Ապրանքային նշաններ չունեցող ապրանքների գները կազմակերպությունն ուսումնասիրում է ըստ հանձնաժողովի կողմից տրամադրված առևտրի օբյեկտների:

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

9. Ապրանքատեսակի գնի վերաբերյալ մեկից ավելի տեղեկատվության դեպքում առավելագույն գինը որոշվում է միջին թվաբանականով:

10. Կազմակերպությունը կարող է ապրանքները բաժանել տասնօրյակներում ուսումնասիրման ենթակա խմբերի և յուրաքանչյուր տասնօրյակի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

11. Եթե բարձր գնային ճկունություն ունեցող ապրանքատեսակների գների փոփոխությունը նախորդ հրապարակված գնի նկատմամբ կազմել է 3 և ավելի տոկոս, ապա կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

12. Եռամսյակի ընթացքում ապրանքատեսակների հրապարակված առավելագույն գների 15 և ավելի տոկոս փոփոխության դեպքում, դրանց վերանայման հիմնավորմամբ և առաջարկությամբ, պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը սահմանված կարգով իրականացնում է առավելագույն գների վերանայումը և հրապարակումը:

IV. ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ապրանքատեսակների ցանկը կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցով տրամադրում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը, որից հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցով 10-օրյա ժամկետում ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է կազմակերպությանը:

14. Կազմակերպությունը 3-օրյա ժամկետում ապրանքատեսակների ցանկը` տեխնիկական բնութագրերով, ներկայացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որը 10-օրյա ժամկետում կազմակերպությանն է տրամադրում տեխնիկական բնութագրերին համապատասխան ապրանքային նշանների և նախընտրելի առևտրի օբյեկտների վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ