Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2011.11.18 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Հուլիս 2018
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

Գլխավոր » Ծառայություններ » Ակադեմիա

Ակադեմիա

«Գործք» ՍՊԸ-ի համակարգում գործում է «Աշխատակազմի կառավարման ակադեմիան», որը պատրաստում է «Աշխատակազմի ղեկավար» մասնագետներ հետևյալ ուսումնական ծրագրերով.

Վերապատրաստում

Այս ծրագրին կարող են մասնակցել որևէ ԲՈՒՀ ավարտած անձինք, ովքեր ստացած մասնագիտությամբ չեն աշխատում:

Ուսման տևողությունը` 6 ամիս

Անհատական ուսուցում

Այս ծրագրին կարող են մասնակցել անձինք, ովքեր ցանկանում են ստանալ աշխատակազմի ղեկավար մասնագիտությամբ լրացուցիչ կրթություն` անհատական պարապմունքների միջոցով

Ուսման տևողությունը` 3 ամիս

Որակավորման բարձրացում

Այս ծրագրին կարող են մասնակցելկադրերի բաժնի աշխատողները, ովքեր ցանկություն ունեն կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները և աշխատանքային ունակությունները

Ուսման տևողությունը` 3 ամիս

Հեռահար ուսուցում

Այս ծրագրին կարող են մասնակցելհեռավոր և սահմանամերձ շրջաններում աշխատող անձինք, ովքեր ցանկանում են ստանալ մասնագիտական կրթություն առանց արտադրությունից կտրվելու:

Ծրագիրն իրականցվում է համակարգչային տեխնոլոգիաներով

Ուսման տևողությունը` 3 ամիս

 

Ակադեմիան ավարտած անձինք խորապես կտիրապետեն`

- ՀՀ աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանվող կադրային գործավարության իրավական մեխանիզմներին,

- Գործատուի ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման ձևերին,

- Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի (հրամանների, կարգադրությունների, հանձնարարությունների, գրաֆիկների, ժամանակացույցերի, ծանուցումների, աշխատանքային, կոլեկտիվ և քաղաքացիաիրավական պայմանագրերի և այլն) մշակման հայեցակարգերին և դրանց կրրառման մեխանիզմներին,

- Մրցույթներ, ատեստացիաներ, որակավորման քննություններ և ընտրություններ (աշխատանքի տեղավորման նպատակով) իրականացնելու մեթոդաբանությանը և կազմակերպման առանձնահատկություններին,

- Կադրային հաշվապահությանը (աշխատավարձ` այդ թվում նաև միջին աշխատավարձ, սոցիալական վճարներ, եկամտահարկ, արձակուրդայիններ, գործուղումներ, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ, վերջնահաշվարկ և այլն):


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Լսեք մեզ


Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ