Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Մայիս 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

Գլխավոր » Հաշվապահի օրացույց

Հաշվապահի օրացույց

« Նախորդը     Հաջորդը »

16 Սեպտեմբեր 2014

Եկամտային հարկի կանխավճար, Ռեզիդենտի շահութահարկի կանխավճար, Հաստատագրված վճար` գործունեության առանձին տեսակների համար...

Дата: 16 Սեպտեմբեր 2014 12:00
Մանրամասն:

Եկամտային հարկի կանխավճար

Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարում է եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

Պարբերականությունը՝ եռամսյակային

Հիմքը՝ ՙԵկամտային հարկի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 19-րդ հոդված 1-ին մաս

Ռեզիդենտի շահութահարկի կանխավճար

Տարվա ընթացքում հարկատուն կատարում է շահութահարկի կանխավճարներ` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Պարբերականությունը՝ եռամսյակային

Հիմքը՝ ՙՇահութահարկի մասին՚ ՀՀ օրենքի 46-րդ հոդված

Հաստատագրված վճար` գործունեության առանձին տեսակների համար

Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված

Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մասով հաստատագրված վճար

Օրենքով սահմանված տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով հաստատագրված վճար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

Վիճակախաղերի կազմակերպման (բացառությամբ` տոտալիզատորի) համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին հայտարարություն

Օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում կազմակերպիչները ներկայացնում են ելակետային տվյալի մասին հայտարարությունը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին:

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

Վիճակախաղերի կազմակերպման (բացառությամբ` տոտալիզատորի) համար հաստատագրված վճար

Օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման հաստատագրված վճար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճար

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից կատարվում է գազի ֆիզիկական ծավալների հաստատագրված վճար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 6-րդ մաս

Ռոյալթիների կանխավճարներ

Ռոյալթի վճարողները վճարում են օրենքով սահմանված կարգով ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով

Պարբերականությունը՝ եռամսյակային

Հիմքը՝ ՙԲնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13.8-րդ հոդված


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ