Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Ապրիլ 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Գլխավոր » Ծառայություններ » Հարց ու պատասխաններ » Հարց N2

Հարց N2

- Աշխատողը կարո՞ղ է արձակուրդից հետո անմիջապես ազատվել աշխատանքից:

Պատասխան
- Իհարկե կարող է, եթե առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքերը: ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են աշխատանքային պայմանագրի լուծման բազմաթիվ հիմքեր, որոնք կարող են կիրառվել Ձեր կողմից բերված դեպքի համար: Քանի որ Ձեր հարցում Դուք չեք նշում, թե պայմանագրի լուծման կոնկրետ որ հիմքն է Ձեզ հետաքրքրում, հետևաբար որպես օրինակ կարող ենք բերել կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքը: Եթե աշխատողը արձակուրդում գտնվելու ընթացքում ծանուցմամբ դիմում է գործատուին՝ պայմանագիրը լուծելու մասին և եթե գործատուն համաձայնում է աշխատողի առաջարկության հետ, ապա աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ ձեռք բերված օրը, այդ թվում նաև ամենամյա արձակուրդին հաջորդող օրը: Արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ, միայն թե այդ դեպքում գործատուն օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու դեպքում պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մաս), պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանում է ամենամյա արձակուրդն ավարտվելու օրը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մաս) կամ աշխատողի նախաձեռնությամբ, եթե ամենամյա արձակուրդին հաջորդող առաջին աշխատանքային օրը համընկել է աշխատողի կողմից աշխատանքից ազատվելու մասին գործատուին ներկայացված ծանուցման 30-րդ օրվան և այլն:


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ