Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2011.11.18 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Նոյեմբեր 2018
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

Գլխավոր » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1852-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1852-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համարը N 649-Ն

Տիպը Որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

20 հունիսի 2013 թվականի N 649-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1852-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1852-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Լիցենզավորված անձանց կողմից իրականացվող գործունեություններում ռիսկայնությունը որոշող չափանիշներ են`

1) շահումով խաղերի և (կամ) խաղատների կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց համար`

ա. նախորդ տարվա արդյունքներով շրջանառությունը,

բ. կազմակերպչի կողմից կազմակերպված շահումով խաղերի և (կամ) խաղատների քանակը,

գ. խաղասրահի մակերեսը,

դ. իրականացվող շահումով խաղերի հնարավոր քանակն ըստ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

ե. իրականացվող շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինն ըստ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

զ. խաղասրահում աշխատող անձանց թիվը,

է. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները` նախորդ տարվա արդյունքներով,

ը. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ տարվա արդյունքներով,

թ. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ուղղված գործողությունները` նախորդ տարվա արդյունքներով,

ժ. տեխնիկական հագեցվածությունը,

ժա. խաղանիշերի (միավորների) վաճառքի և հետգնման տարբերակները,

ժբ. իրականացվող ծառայությունների տարբերակները,

ժգ. խաղացողների մասին տեղեկատվությունը,

ժդ. կազմակերպչի գործունեության գովազդումը,

ժե. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ուսուցանվող աշխատողները,

ժզ. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ուսուցանման մեթոդները,

ժէ. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից աշխատողների միջին ուսուցանման հաճախականությունը,

ժը. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ներքին աուդիտ իրականացնող անձը.

2) վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց համար՝

ա. նախորդ տարվա արդյունքներով շրջանառությունը,

բ. կազմակերպվող վիճակախաղի տեսակները,

գ. կազմակերպվող վիճակախաղերի քանակը,

դ. վիճակախաղի անցկացման հաճախականությունը,

ե. կազմակերպվող տոտալիզատորի բուքմեյքերական կետերի քանակը,

զ. աշխատող անձանց թիվը,

է. վիճակախաղերի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները` նախորդ տարվա արդյունքներով,

ը. վիճակախաղերի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ տարվա արդյունքներով,

թ. վիճակախաղերի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ուղղված գործողությունները` նախորդ տարվա արդյունքներով,

ժ. տեխնիկական հագեցվածությունը,

ժա. խաղադրույքների կատարման և շահումների տրամադրման տարբերակները,

ժբ. վիճակախաղի մասնակիցների մասին տեղեկատվությունը,

ժգ. կազմակերպչի գործունեության գովազդումը,

ժդ. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ուսուցանվող աշխատողները,

ժե. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ուսուցանման մեթոդները,

ժզ. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից աշխատողների միջին ուսուցանման հաճախականությունը,

ժէ. ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի տեսանկյունից ներքին աուդիտ իրականացնող անձը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 2013 թ. հունիսի 26

Երևան

 

 


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Լսեք մեզ


Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ