2-րդ Հանրապետական Համաժողով



«Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթին» իրազեկ դարձնելու և նրա դրույթները պարզաբանելու համար, տուրք տալով իր գործընկեր կազմակերպությունների ցանկությանը, «Գործք»ՍՊԸ-ն, «Գործունեություն հանուն օրինական աշխատանքի» ծրագրի շրջանակներում` համագործակցելով ՀՀ պետական կառավարման մարմինների հետ, 2008թ.-ի նոյեմբերի 7-9-ը Ծաղկաձորի հրաշագեղ հանգստյան գոտում` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպեց երկօրյա հանրապետական համաժողով` «Հարկային օրենսդրության մարտահրավերները» թեմայով:

 

Թվով 2-րդ այս համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետներ և շուրջ 100 գործատու կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցան`

Հարկային մարմինների ներկայացուցիչների ելույթից հետո համաժողովը թևակոխեց հաջորդ փուլը:

Բաժանվելով 4 աշխատանքային խմբերի, մասնակիցներն անցան քննարկելու հարկային օրենսդրության փոփոխությունները` ըստ իրենց գործունեության ոլորտի:

Ա.Սարգսյանը ողջունեց մասնակիցներին, ծանոթացրեց համաժողովի աշխատակարգի հետ:

Ա.Օսիկյան շնորհակալական խոսք հղեց միջոցառման կազմակերպիչներին մարդասիրական գործունեության համար հույս հայտնեց, որ այս փոխօգտակար ավանդույթը կլինի շարունակելի և կկրկնվի պարբերաբար: Նա նշեց, որ տարեկան նկատվում է հարկային օրենսդրության շուրջ 20000 իրավական խախտում, որը հիմնականում հաշվապահական հաշվառումը ոչ ճիշտ վարելու արդյունք է, ուստի իրազեկման աշխատանքների անհրաժեշտությունը ակնհայտ է, և այդ առումով համաժողովը անփոխարինելի ծառայություն է մատուցում երկու կողմերին` գործատուներին և հարկային մարմինների ներկայացուցիչներին:

Ա.Օսիկյանը խոսեց նաև ինտերնետային կայքերի կարևորության մասին` իրազեկման աշխատանքների գործում: Այնտեղ պետք է լինեն երկու կողմերի բողոք գանգատները և դրանց արձագանքները: Նա նշեց, որ իրազեկման փաստ կարող են հանդիսանալ նաև այս կամ այն խախտումների վերաբերյալ դատավճիռների ներկայացումները:

Ա. Թամազյանը տեղեկացրեց հեռախոսային թեժ գծի առկայության մասին: Հարկատուն կարող է հավաքել (+374 10) 72 20 00 հեռախոսահամարը և ներկայացնելով իր հարցադրումը` ստանալ դրա պատասխանը, առանց անհանգստանալու, որ իր իսկ կատարած սխալների դեպքում չի ենթարկվի հետապնդման:

Հրաժեշտից առաջ վառվեց խարույկ` որպես ՙԳՈՐԾՔ՚ ընկերության առաքելության խորհրդանիշ, որը համախմբում է մարդկանց իր շուրջը, տալիս լույս և ջերմություն…