Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Մարտ 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » Հաշվապահի օրացույց

Հաշվապահի օրացույց

« Նախորդը     Հաջորդը »

22 Դեկտեմբեր 2014

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ, Ավելացված արժեքի հարկ, Ակցիզային հարկ, Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26 հունիսի 2013 թ. N 197-Ն հրաման, Եկամտային հարկ, Եկամտային հարկի..

Дата: 22 Դեկտեմբեր 2014 22:00
Մանրամասն:

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում ներկայացնում են ԱԱՀ-ի հաշվարկ

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Ավելացված արժեքի հարկիե մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդված

 

Ավելացված արժեքի հարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Ավելացված արժեքի հարկիե մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդված

 

Ակցիզային հարկ

Ակցիզային հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար վճարում են ակցիզային հարկի գումար

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Ակցիզային հարկի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս

 

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ

Հարկային գործակալը նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար ներկայացնում է գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ)

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26 հունիսի 2013 թ. N 197-Ն հրաման

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ

Հարկային գործակալները ներկայացնում են հաշվետու ամսում ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամտի, պահված և փոխանցված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

 

Եկամտային հարկ

Ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից (պասիվ եկամուտներից և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամտահարկի գումար

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական պարզեցված հաշվարկ

Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի աշխատողները (եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահային հարկի պահում չի իրականացվել) ներկայացնում են եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկ

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 3-րդ մաս

 

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկ

Հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկի գումարը վճարել բյուջե:

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 66-րդ հոդված

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին տեղեկություն

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը իրականացնող հաստատագրված վճար վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում ՀՀ կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ «Հաստատագրված վճարների մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 6-րդ մաս

 

Հարկ վճարողների կողմից ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ

«Հարկերի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողները հարկային մամիններ են ներկայացնում հաշվետվություններ` 01.04.2002թ. N299 որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ

Պարբերականություն՝ ամսական

Հիմք՝ ՀՀ կառավարության 01.04.2002թ. N299 որոշում


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ