Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Ապրիլ 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

Գլխավոր » Հաշվապահի օրացույց

Հաշվապահի օրացույց

« Նախորդը     Հաջորդը »

22 Սեպտեմբեր 2014

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ, Ավելացված արժեքի հարկ, Ակցիզային հարկ, Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ...

Дата: 22 Սեպտեմբեր 2014 12:00
Մանրամասն:

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում ներկայացնում են ԱԱՀ-ի հաշվարկ

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 33-րդ հոդված

Ավելացված արժեքի հարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդված

Ակցիզային հարկ

Ակցիզային հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար վճարում են ակցիզային հարկի գումար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԱկցիզային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ

Հարկային գործակալը նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար ներկայացնում է գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ)

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26 հունիսի 2013 թ. N 197-Ն հրաման

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ

Հարկային գործակալները ներկայացնում են հաշվետու ամսում ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամտի, պահված և փոխանցված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

Եկամտային հարկ

Ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից (պասիվ եկամուտներից և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամտահարկի գումար

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙԵկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդված 2-րդ մաս

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական պարզեցված հաշվարկ

Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի աշխատողները (եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահային հարկի պահում չի իրականացվել) ներկայացնում են եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկ

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝«Եկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 3-րդ մաս

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկ

Հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկի գումարը վճարել բյուջե:

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՇահութահարկի մասին՚ ՀՀ օրենքի 66-րդ հոդված

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին տեղեկություն

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը իրականացնող հաստատագրված վճար վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում ՀՀ կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդված 6-րդ մաս

Հարկ վճարողների կողմից ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ

«Հարկերի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողները հարկային մամիններ են ներկայացնում հաշվետվություններ` 01.04.2002թ. N299 որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ

Պարբերականությունը՝ ամսական

Հիմքը՝ ՀՀ կառավարության 01.04.2002թ. N299 որոշում


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ