Հասցե: ՀՀ քաղ. Երևան, Սարմենի 1
Հեռ.: 56-72-93,

ԼՐԱՀՈՍ

Բաժանորդագրություն
2020.08.06 16:53
Բաժանորդագրվել <<ԳՈՐԾՔ>> իրավատեղեկատվական ամսագրին   կարդալ...

Հաշվապահի օրացույց

Մարտ 2024
ԵրԵեՉրՀգՈւրՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » Հաշվապահի օրացույց

Հաշվապահի օրացույց

« Նախորդը     Հաջորդը »

20 Հոկտեմբեր 2014

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ, Ավելացված արժեքի հարկ, Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք, Ակցիզային հարկի հաշվարկ...

Дата: 20 Հոկտեմբեր 2014 12:00
Մանրամասն:

Ավելացված արժեքի հարկի հաշվարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում ներկայացնում են ԱԱՀ-ի հաշվարկ:

Պարբերականություն՝ ամսական, եռամսյակային.

Հիմք՝ ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 33-րդ հոդված:

Ավելացված արժեքի հարկ

ԱԱՀ վճարողները և ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Պարբերականություն՝ ամսական, եռամսյակային

Հիմք՝ ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդված:

Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

ԱԱՀ վճարող համարվողները ներկայացնում են տեղեկանք` իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ:

Պարբերականություն՝ եռամսյակային.

Հիմք՝ ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ՀՀ օրենքի 20-րդ հոդված:

Ակցիզային հարկի հաշվարկ

ՀՀ-ում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ինչպես նաև ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից ՀՀ-ում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկ վճարողները համապատասխան հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևով:

Պարբերականություն՝ եռամսյակային.

Հիմք՝ ՙԱկցիզային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս:

Ակցիզային հարկ

Ակցիզային հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար վճարում են ակցիզային հարկի գումար:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙԱկցիզային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս:

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ

Հարկային գործակալը նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար

ներկայացնում է գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև ՙԵկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ):

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26 հունիսի 2013 թ. N 197-Ն Հրաման:

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ

Հարկային գործակալները ներկայացնում են հաշվետու ամսում ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամտի, պահված և փոխանցված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս:

Եկամտային հարկ

Ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից (պասիվ եկամուտներից և (կամ)

քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամտային հարկի գումար:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս:

Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական պարզեցված հաշվարկ

Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի աշխատողները (եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվել) ներկայացնում են եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկ:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս:

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկ

Հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից

շահութահարկի գումարը վճարել բյուջե:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙՇահութահարկի մասին՚ ՀՀ օրենքի 66-րդ հոդված:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունից պետական բյուջե են վճարում

շրջանառության հարկի գումարը:

Պարբերականություն՝ եռամսյակային.

Հիմք՝ ՙՇրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքի 9, 10 հոդվածներ:

Շրջանառության հարկի հաշվարկ

Շրջանառության հարկ վճարողները ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկ:

Պարբերականություն՝ եռամսյակային.

Հիմք՝ ՙՇրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքի 9, 10 հոդվածներ:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների և  հաստատագրված վճարի չափի մասին տեղեկություն

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը իրականացնող հաստատագրված վճար վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում ՀՀ կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:

Պարբերականություն՝ ամսական.

Հիմք՝ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մաս:

Հարկ վճարողների կողմից ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին ) վերաբերյալ հաշվետվություններ

ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում հաշվետվություններ` 01.04.2002թ. N299 որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ:

Պարբերականություն՝ ամսական, եռամսյակային.

Հիմք՝ ՀՀ կառավարության 01.04.2002թ. N299 որոշում:


Տպել էջը

Ստուգել էլ-փոստը

Էլ-փոստ:
Գաղտնաբառ:

Հարցում

Տիրապետում ե՞ք արդյոք գնումների մասին ՀՀ օրենքին

Ֆեյսբուքյան էջ